Միջազգային
Մեդւեդեւ. «Ժամանակն է, որ Մակրոնն ու Շոլցը, որոնց ոչ ոք չի յարգում, «ուղեւորւեն պատմութեան աղբանոցը»»
«ԱԼԻՔ» – ՌԴ անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը սոցցանցերում դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Տեղեկացնում է News.am-ը:
Նշելով, որ նրանց ոչ ոք չի յարգում, նա Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներին հարցրել է. «Տեսե՞լ էք ԵՄ խորհրդարանի ընտրութիւնների արդիւնքները»։
«Ընտրութիւնների արդիւնքներն արտացոլում են Ուկրաինայում Բանդերայի իշխանութիւններին աջակցելու ձեր ապաշնորհ քաղաքականութեանը, ձեր ապուշ տնտեսական եւ միգրացիոն քաղաքականութեանը:
Ձեր թոշակի անցնելու, պատմութեան աղբանոց գնալու ժամանակն է»,- գրել է Մեդւեդեւը։