ՄիջազգայինՔաղաքական

Սիոնիստական ռեժիմի նախագահը ժամանելու է Բաքու

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսահակ Հերցոգը յայտարարել է, որ անձամբ մասնակցելու է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին, որն այս տարի անց է կացւելու Բաքւում։

Հերցոգը նշել է, որ կլիմայի փոփոխութեան հարցը շատ կարեւոր խնդիր է, ինչպէս նաեւ Իսրայէլին անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցութեան ամրապնդումը՝ յատկապէս տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի ֆոնին։

Սիոնիստներին COP29-ում ներկայացնող 20 կլիմայական ոլորտի ստարտափերի հետ հանդիպման ժամանակ Հերցոգը նշել է, որ ոմանք անտեղի են համարում կլիմայական ճգնաժամի քննարկումներին մասնակցելը, քանի որ Իսրայէլը պատերազմի մէջ է, «բայց իրականում ամէն ինչ այլ է»,-նշել է նա եւ ընդգծել , որ Իսրայէլի էլեկտրաէներգիայի համակարգի ապակենտրոնացման անհրաժեշտութիւնը (յարձակումներից պաշտպանւելու համար), սննդի անվտանգութեան ապահովումն ու ջրամատակարարումը, բաց տարածքների ու բնութեան պաշտպանումն այն խնդիրներն են, որի ուղղութեամբ աշխատելու են:

Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդիանն իր տելեգրամեան ալիքում գրառում հրապարակելով նշել է. «Հաշւի առնելով սիոնիստների նախապատրաստական ​​աշխատանքները եւ Իրանի դէմ ծրագրերին Բաքւի ներգրաււածութիւնը, այս  երկրի ներկայութիւնը COP29-ին համապատասխանում է սիոնիստա-թուրքական դաշինքի բոլոր ուղղութիւններին»։

Էհսան Մովահեդիանն աւելի ուշ հարցազրոյց է տւել  Հայկական 5-րդ հեռուստաալիքին, որի ընթացքում շօշափւել են Իրանի դէմ յարձակման յաջողութեան մասին Իսրայէլի պնդումները: Փորձագէտը նշելով, որ  յաջողութիւնների մասին մերկապարանոց յայտարարութիւններն ու պնդումները քարոզչութիւնից բացի այլ բան չեն ներկայացնում, յաւելել է. «Բոլորը գիտեն, որ այս յարձակումը ձախողւեց, քանի որ չկարողացան հասնել իրենց նպատակներին եւ նրանց չյաջողւեց ներթափանցել Իրանի օդային տարածք։ Իրանական որոշ ռազմական համակարգեր աննշան վնասներ են կրել, սակայն անմիջապէս վերանորոգւել են, կամ վերանորոգման փուլում են»։

Փորձագէտը տարածաշրջանային զարգացումներին ու այդ ուղղութեամբ իրականացւող քարոզչութեանն արձագանգելով, յաւելել է, որ  Իրանը անպայման կը պատասխանի Սիոնիստական ​​ռեժիմի ոտնձգութեանը:

«Միգուցէ մեր պատասխանը ուղիղ հարւածը լինի, կամ գուցէ լինի Պաղեստինա-լիբանանեան ճակատում դիմադրութեան խմբերի միջոցով: Սեղանին դրւած շատ տարբերակներ կան»,- համոզւած է փորձագէտը։

Related Articles

Back to top button