Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Պայքարը քաղաքական լուծում ունի, եւ այդ ճանապարհի մէջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում»

«ԱԼԻՔ» – «Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է՝ այսպէս կոչւած իշխանութիւններից ազատագրւելու»: Այս մասին ըստ հայաստանեան լրատւամիջոցների՝ յայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդող Բագրատ արք. Գալստանեանը՝ իր վերջին հարցազրոյցում, որը երէկ՝ հոկեմբերի 30-ին է հեռարձակւել։

Բագրատ Սրբազանը յաւելել է՝ պայքարը քաղաքական լուծում ունի։

«Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խօսւել է։ Տարբերակը, որպէս այդպիսին, մէկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եւ այդ ճանապարհի մէջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում»,- ասել է նա։

Բագրատ Սրբազանը վերահաստատել է՝ յանձնառու են շարունակել պայքարի՝ իրենց ստանձնած պատասխանատւութիւնը։

«Մեր յանձնառութիւնը շատ յստակ է, պատասխանատւութիւնն էլ՝ շատ յստակ․ սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, մեր ժողովրդին, մեր ազգին, մեր պատմութեանը, մեր գալիքին։ Մենք յանձն ենք առել, այդ պատասխանատւութիւնը ստանձնել ենք՝ կասեցնել այս շարունակական աղէտը»,- ասել է նա։

Բագրատ Սրբազանը շեշտել է նաև՝ պայքարը շարունակւում է եւ հասնելու են ցանկալի վերջնարդիւնքին:

Related Articles

Back to top button