ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը մտածում է Ստամբուլ մեկնել՝ ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցութիւններին մասնակցելու

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարեւոր է անւանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հանդիպումը, որը տեղի կունենայ Ստամբուլում մայիսի 15-ին։ Հաղորդում է NBC News-ը:

Նա նաեւ նշել է, որ կարծում է, որ Կիեւի եւ Մոսկւայի ներկայացուցիչների հանդիպումից դրական արդիւնքներ կը գրանցւեն։

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպումը շատ կարեւոր է: Ես շատ էի պնդում, որ այդ հանդիպումը կայանայ: Կարծում եմ, որ այս հանդիպումից լաւ բան կարող է դուրս գալ»,-ասել է նա:

Միաժամանակ ԱՄՆ նախագահը յաւելել է, որ ինքը մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ թռչելու եւ այդ բանակցութիւններին ներկայ գտնւելու մասին։

Related Articles

Back to top button