Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրայեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելութիւնը նսեմացնելու եւ բանակի արժէհամակարգը թաղելու դրսեւորում»

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է.

«Փաշինեանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձեւը, այլ ցոյց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչեւ ՊՆ-ն շարքային կառոյցի վերածելը:

Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիւ հասարակական դիսկուրս էր ծաւալւել առ այն, թէ ի՞նչ բարոյական մակարդակում է իշխանութիւնը, որ նոյնիսկ սեպտեմբերեան ադրբեջանական յարձակման վերաբերեալ ծպտուն չի հանում, երբ դրա հետեւանքը մարտավարական եւ ռազմավարական տարածքների կորուստներն ու 224 մարդու նահատակութիւնը:

Պաշտպանութեան նախարարը, Գլխաւոր շտաբի պետը, Պապիկեանին շողոքորթող բարձրաստիճան զինւորականները նոյնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել յանուն երկրի պաշտպանութեան նահատակւածների յիշատակին:

Այդ պատերազմից ընդամէնը 3 տարի է անցել, իսկ դրան մասնակից եւ երկրի պաշտպանութեան համար մարտեր մղած ու զոհւած մարդիկ ոչ միայն իշխանութեան համար փակւած էջ են, այլ օրւայ թեման ցրելու համար իշխանութիւնը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել. մարդկանց էին զբաղեցնում, յիշողութիւն բթացնում:

Աւելի մեծ հարւած զինւած ուժերին եւ հասարակութեան բարոյահոգեբանական վիճակին դժւար է պատկերացնել:

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրայեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելութիւնը նսեմացնելու եւ բանակի արժէհամակարգը թաղելու դրսեւորում»:

Yerkir.am

Related Articles

Back to top button