ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփը պնդում է. «Վերջնական համաձայնութիւնը Իրանի հետ շուտով կը հրապարակւի»

ԱՄՆ նախագահը պնդել է, որ ԱՄՆ-Իրան (եւ մի քանի այլ երկրների) համաձայնութիւնը գրեթէ պատրաստ է, եւ մնացել են միայն վերջնական մանրամասները, որոնք շուտով կը հրապարակւեն։ 

– Նա նշել է՝ բազմաթիւ առաջնորդների հետ քննարկումներ է ունեցել, ինչպէս եւ Նեթանիահուի հետ, եւ ամէն ինչ «շատ լաւ» է անցել։ 

– Պնդում է՝ համաձայնութեան կէտերից մէկը լինելու է Հորմոզի նեղուցի «բացումը»։ 

– Իրանական կողմի խօսնակ Բաղային եւս նշել է՝ վերջին շաբաթում տարաձայնութիւնները նւազել են, բայց դեռ կան հարցեր, որոնք պէտք է միջնորդների միջոցով լուծւեն առաջիկայ 3-4 օրում։ 

– Քննարկւող 14 կէտանոց յուշագրում ներառւած են միջուկային թեման եւ Իրանի սառեցւած գումարների ազատումը, սակայն միջուկային հարցի մանրամասներն այս փուլում չեն քննարկւում։

Related Articles

Back to top button