Իրանի հիւպատոսը եւ Վայոց Ձորի մարզպետը ադրադարձել են մարզի համար 2022-ի սեպտեմբերեան ագրեսիшյի հետեւանքներին
«ԱԼԻՔ» – Սիւնիքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը հոկտեմբերի 10-ին հանդիպում են ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորեանի հետ։
Հանդիպման ընթացքում Իրանի գլխաւոր հիւպատոսը ընդգծել է, որ երկուստեք բարեկամութեան եւ կատարւած աշխատանքների շնորհիւ ստեղծւել են համագործակցութեան բոլոր հիմքերը, որոնք հնարաւորութիւն են տալիս ընդլայնել իրականացւող ծրագրերի աշխարհագրութիւնը՝ ներառելով համագործակցութեան նոր ուղղութիւններ:
Parstoday.ir/hy-ի համաձայն,հանդիպմանը ներկայացւել են Վայոց Ձորի տնտեսութեան գերակայ ուղղութիւնները, տնտեսական ներկայիս իրավիճակը եւ զարգացման միտումները՝ յատուկ անդրադարձ կատարելով գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ոլորրտներին։ Ընդգծւել են նաեւ կրթութեան եւ մշակոյթի ոլորտները՝ դիտարկելով մարզում շախմատի մրցաշարի անցկացման, լեզւի ուսուցման եւ բարձրագոյն եւ ոչ ֆորմալ կրթութեան ոլորտում համագործակցութեան հնարաւորութիւնները։
Մարզպետ Արարատ Գրիգորեանը իրանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութեան հետեւանքով մարզում ստեղծւած հումանիտար իրավիճակը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած անձանց աջակցութեան ցուցաբերման ուղղութեամբ պետութեան կողմից գործադրւող ջանքերը։
Անդրադարձ է կատարւել նաեւ մարզի համար 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած ագրեսիայի հետեւանքներին։