ԻրանՄիջազգայինՔաղաքական
Բաղայիի նշանակալի թւիթը՝ Բիւզանդիայի եւ Սասանեանների համաձայնութեան մասին
«Իրանը փշրում է պատրանքներ»

ԱԳՆ ներկայացուցիչն իր հրապարակած վերջին թւիթում գրել է.
«Հռոմէացիները կարծում էին Հռոմն է աշխարհի կենտրոնը: Սակայն իրանցիները փշրեցին այս պատրանքը»։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Էսմայիլ Բաղային «X»-ում հրապարակած գրառման մէջ՝ կցելով Սասանեան Շապուհ Ա արքայի՝ Հռոմի կայսրի նկատմամբ յաղթանակը պատկերող ժայռափոր պատկերաքանդակի պատկերը, գրել է․ «Մարկոս Իւլիոս Ֆիլիպոսի (Ֆիլիպ Արաբ) արշաւանքը Սասանեան կայսրութեան դէմ, հռոմէացիներին յաղթանակ չբերեց, այլ աւարտւեց Շապուհ Ա-ի պայմաններով թելադրւած խաղաղութեամբ: Կայսրը այլ ելք չունեցաւ իրականութեան հետ հաշտւելուց բացի»։



