Մեծ Բրիտանիայում Սթարմերին անւանել են երկրի պատմութեան մէջ ամենացածր վարկանիշ ունեցող վարչապետը

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Քիր Սթարմերը գերազանցել է երկրի պատմական ժողովրդականութեան ռեկորդը։ Փոխանցում է Tert.am-ը:
Sky News-ի հաղորդմամբ՝ երկու հարցումների յղումով, Մեծ Բրիտանիայի բնակիչների միայն 13%-ն է հաւանութիւն տալիս նրա վարչապետի պաշտօնում գործունէութեանը, մինչդեռ 79%-ը՝ ոչ։ Միեւնոյն ժամանակ, Լէյբորիստական կուսակցութեան անդամների կէսից աւելին չէր ցանկանայ, որ նա վերընտրւի։
«Նոր հարցման համաձայն՝ Լէյբորիստական կուսակցութեան անդամների կէսից աւելին չի ցանկանում, որ Քիր Սթարմերը յաջորդ ընտրութիւններում առաջադրւի որպէս կուսակցութեան առաջնորդ։ Հարցումը ցոյց է տւել, որ կուսակցութեան անդամների 53%-ը ցանկանում է նոր առաջնորդ ունենալ մինչեւ յաջորդ ընտրութիւնները, մինչդեռ միայն 31%-ն է ցանկանում, որ Սթարմերը մնայ պաշտօնում մինչ այդ»,- հաղորդել են լրատւամիջոցները։
Հարցման տւեալներին արձագանքելով՝ Սթարմերը խոստացել է «չփակել ականջները»։ Նրա արդիւնքները ցածր էին իր նախորդների՝ Ռիշի Սունակի (2024) եւ Ջոն Մէյջորի (1994) արդիւնքներից։
Յիշեցնենք, որ բրիտանական միապետութեան ժամանակակից պատմութեան մէջ, բացի վիճայարոյց վարչապետ Բորիս Ջոնսոնից, եղել է նաեւ Լիզ Թրասը։ Նա վարչապետի պաշտօնում մնացել է ընդամէնը 44 օր՝ պարտւելով հազարի տերեւների հետ կապւած ոչ պաշտօնական վէճում։