Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պարտւածների եւ բարոյալքւածների երթը

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյեանը իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել անդրադառնալով նախօրէին Փաշինեանի կազմակերպած «ուխտերթ»-ին:

Նա մասնաւորապէս գրել է.

«Երէկւայ (յունւարի 6-ԽՄԲ.) քաղկուս թեմայով թաւշեայ երթի տեսարանն ինձ, որպէս պատմաբանի, յիշեցրեց շատերին անյայտ մի դրւագ գերմանացի ռազմագերիների նսեմացուցիչ մի երթից, որը տեղի էր ունեցել Մոսկւայում՝ 1944 թւականի յուլիսի 17-ին:

Դա պարտւածների երթ էր՝ հայհոյանքների, լուտանքների ու անէծքների ուղեկցութեամբ:

Երէկ Երեւանի փողոցում քայլում էին նրանք, ովքեր հարել էին՝

– Սստորագոյն գործարքի արդիւնքում, որպէս կատարածուներ 2018 թւականին յեղաշրջման արդիւնքում իշխանութեան բերւած յանցաւոր խմբակին:

– Կանխորոշւած ելքով պատերազմ սպասարկողներին ու հայ զինւորին ու սպային դաւաճանողներին:

– Հայոց Ցեղասպանութիւնը բացիբաց ժխտողներին ու նահատակների յիշատակը պղծողներին:

– Արցախահայութեան դէմ իրագործւած ցեղասպանութեան մէջ հանցակցութեան մէջ ինքնախոստովանանք արած Նիկոլ Փաշինեանին:

– Հայոց Ցեղասպանութեան թանգարանի անւան տակ փողերի լւացում իրականացնողներին:

– Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրը պղծողներին:

– 1988 թւականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի յիշատակը պղծողներին:

– Արտաքին քաղաքական պատւէրով հայկական եկեղեցիներն ու վանքերը պղծողներին:

– Անբարոյ գործակալների խմբակի գործունէութեան արդիւնքում մեր երկիրը գաղութացնողներին:

– Ազգային արժանապատւութիւնն ամենօրեայ ռեժիմով ստորացնող, հազարաւոր հայ երիտասարդների սպանած Ալիեւին շնորհակալութիւն յայտնող Նիկոլ Փաշինեանին:

Բարոյապէս լլկւած, ստախօսութիւն ու ստահակութիւն պաշտող, աշխատավարձի ու պաշտօնի գերի դարձած պարտւած գերիների ու պատանդների երթն էր երէկ…»:

Related Articles

Back to top button