ՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Կովկասը նորից օրակարգում է. ամէն ինչ եռում է»

«ԱԼԻՔ» – Առաջիկա օրերին Լաւրովը այցելելու է նաեւ Իրան, բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է: Այս մասին գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամի իր ալիքում: «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լաւրովն այսօր (փետրւարի 23-ի-ԽՄԲ.) գնում է Թուրքիա` բանակցութիւնների: Ըստ թուրքական մեդիաների՝ գլխաւոր թեման Ուկրաինան է: Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստւերը ևս քննարկւելու է: Առաջիկայ օրերին Լաւրովը այցելելու է նաև Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է: Զուգահեռ բանակցային գերակտիւ աշխատանք է ընթանում ամերիկեան կողմի հետ: Ամէն ինչ եռում է»,- գրել է նա:  

Նշենք, որ փետրւարի 23-ից մեկնակել է Լաւրովի այցը Թուրքիա, որից յետոյ նա այցով կը գտնւի Իրանում:

Լուրը հաղորդել է yerkir.am-ը:

Related Articles

Back to top button