Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի յայտարարութիւնը
Մենք ողջունում ենք Եւրոպական խորհրդարանի 24 հոկտեմբերի, 2024 թ «Ադրբեջանում իրավիճակը, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումները եւ յարաբերութիւնները Հայաստանի հետ» բանաձեւը, որը բացայայտում է մարդու իրաւունքների սարսափելի վիճակը Ադրբեջանում, միջազգային իրաւունքի անտեսումը եւ տարածաշրջանում ու Հայաստանի նկատմամբ ագրեսիւ, միլիտարիստական վարքագիծը։
Մենք յատուկ ողջունում ենք Եւրոպական խորհրդարանի կոչը՝ միջազգային դատարանի որոշումների ամբողջական իրականացման, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ կառուցողական երկխօսութեան մէջ ներգրաււելու վերաբերեալ, ինչը կապահովի նրանց անվտանգ, արժանապատիւ եւ արագ վերադարձն իրենց պատմական հայրենիք, Ադրբեջանում պահւող բոլոր հայ գերիների եւ քաղաքական բանտարկեալների ազատ արձակում եւ հայկական գոյքի ու մշակութային յուշարձանների պահպանութիւն։ Արցախի ժողովրդի համախմբւած վերադարձն իրենց հայրենիք՝ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ իսկական բանակցութիւնների միջոցով, կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղութեան հաստատման համար։
Մենք յորդորում եւ հուսով ենք, որ նաեւ Եւրոպական միութիւնը ջանքեր կը գործադրի՝ այս կարեւոր բանակցութիւնների մեկնարկի համար հարթակ ապահովելու նպատակով՝ երաշխաւորելով, որ գործընթացը լինի միջազգային վերահսկողութեան ներքոյ: ԵՄ-ի դերը կարեւոր է երկխօսութեան խթանման եւ շարունակւող ճգնաժամի խաղաղ կարգաւորման մէջ՝ այդպիսով ճանապարհ բացելով Արցախի ժողովրդի անվտանգ, միջազգային երաշխիքներով վերադարձին՝ իրենց հիմնարար իրաւունքների լիակատար իրականացմամբ։
Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբ