Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալբերտ Յովհաննիսեանի հայր. «Հանրային պահանջը կը մնայ այնքան ժամանակ, մինչեւ նկարը վերականգնւի»

44–օրեայ պատերազմի մասնակից Ալբերտ Յովհաննիսեանի հայրը՝ Արտակ Յովհաննիսեանը, գրել է.

«Սեպտեմբերի 28-ին հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խօսնակ Ջուլիետա Աղաջանեանի հետ։

Հանդիպման ընթացքում ստացայ անհրաժեշտ պարզաբանումներ եւ ունեցանք կառուցողական զրոյց։ Քննարկեցինք նաեւ նկարի ձեւաչափի հետ կապւած հարցը։ Հաւանաբար հարցը քննարկւելուց յետոյ՝ համապատասխան որոշում կը կայացւի։

Հանդիպման ընթացքում կարեւոր էր նաեւ խնդրի վերաբերեալ յստակ պատկերացում ստանալ եւ հետագայ քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական արդիւնքը ստանալուց յետոյ կը տեղեկացնեմ մամուլին եւ մտահոգ քաղաքացիներին։

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ հերոսի եւ իմ ընտանիքի կողքին են։ Ձեր իւրաքանչիւր խօսքն ու աջակցութիւնը մեզ ուժ տւեցին։

Շնորհակալ եմ, որ կաք։

Իսկ հանրային պահանջը կը մնայ այնքան ժամանակ, մինչեւ նկարի վերականգնումը»։

Related Articles

Back to top button