
Թեհրանի համալսարանի Միջին Արեւելքի ուսումնասիրութիւնների դասախօս դկտր. Հասան Ահմադիանը, արձագանգելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին 5-րդ նաւատորմի հրամանատար Ջոն Միլլերի՝ Հորմոզի նեղուցի վերաբերեալ յայտարարութեանը, նշել է. «Եթէ դուք վերահսկում էք նեղուցը, ինչո՞ւ համաշխարհային շուկաներում նաւթի գինը չի իջնում»,- գրում է «Ֆարս»-ը:
Միլլերը յայտարարել էր, որ ներկայում կողմերից ոչ մէկը վերահսկողութիւն չունի Հորմոզի նեղուցի նկատմամբ։
Ահմադիանը նշել է, որ եթէ ԱՄՆ-ի կողմից մերժւի Իրանի ներկայացրած «եօթօրեայ» առաջարկը, երկու կողմերի միջեւ բախումները կը շարունակւեն, իսկ Իրանի դէպքում՝ կարող է անցնել աւելի կոշտ միջոցների։
Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանն այժմ պատերազմական գօտի է, եւ չի կարելի ակնկալել, որ նաւերը մուտք գործեն առանց սահմանափակումների՝ միաժամանակ պահանջելով, որ Իրանը վերահսկողութիւն չսահմանի նրանց նկատմամբ։



