ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ն Իսրայէլին դատապարտող եւս  3 բանաձեւ ընդունեց

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիան, հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ին, 3 առանձին բանաձեւերով հերթական անգամ դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի գործողութիւնները տարածաշրջանում:

Նշւած երեք բանաձեւերով, 2024 թւականին վեհաժողովի կողմից դատապարտող միւս 17 բանաձեւերով Իսրայէլը հանդիսանում է, որպէս առաջատար յանցագործ երկիրը,- տեղեկացրել է «Ալ Ալամ»-ը:

Աղբիւրի համաձայն Բանաձեւերից մէկում, որն ընդունւել է երէկ՝ ուրբաթ, դեկտեմբերի 20-ին՝ 137 կողմ, 12 դէմ եւ 22 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ, Գլխաւոր ասամբլիան խնդրել է «Արդարադատութեան միջազգային դատարան»-ի խորհրդատւական կարծիքը՝ կապւած երկրների եւ միջազգային կառոյցների կողմից պաղեստինցիներին տրամադրւած օգնութիւնների հարցում Իսրայէլի պարտականութիւնների չկատարման հետ:

Երկրորդ բանաձեւում Իսրայէլի ռեժիմը քննադատութեան է ենթարկւել պաղեստինցիների բնական ռեսուրսները չարաշահելու համար։

Երկրորդ բանաձեւն ընդունւել է 162 կողմ, 8 դէմ եւ 10 ձեռնպահ ձայներով։

Իսկ 3-րդ բանաձեւով Սիոնիստական ​​ռեժիմից պահանւջում է  պատասխանատւութիւն ստանձնել 2006 թւականին նաւթի արտահոսքի համար, որն առաջացել էր Իսրայէլի կողմից Լիբանանում եւ տուժած այլ երկրներում նաւթի պահեստների տանկերի վրայ յարձակման հետեւանքով, որի դիմաց պէտք է փոխհատուցում վճարի Իսրայէլը:

Երրորդ բանաձեւը հաստատւել է 167 կողմ, 9 դէմ եւ 6 ձեռնպահ ձայներով,- տեղեկցրել է «Ալ Ալամ»-ը։

Related Articles

Back to top button