Արման Թաթոյեան. «Ինչպէ՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով»

«ԱԼԻՔ» – Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Կառավարութեան ղեկավարն իր ֆէյսբուքեան էջում հպարտացել է, թէ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղում տների տանիքներ են նորոգւել եւ պարծեցել է, թէ խոստում է պահել:
Ինչպէ՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտօնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատւած է Հայաստանի տարածքի մէջ մխրճւած ադրբեջանական զինւած դիրքերով, մարդիկ զրկւել են Հայաստանի տարածքի մէջ գտնւող հողերից ու արօտավայրերից, երեխաները դաս են անում ադրբեջանական զինւած ծառայողների թիրախի ներքոյ, նրանք զանգւածային ոչնչացնում են մեր անտառները, խաթարւած է ողջ անվտանգութեան համակարգը:
Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դէմ միջազգային դատարաններում ու միւս կազմակերպութիւններում Հայաստանի հայցերից հրաժարւելու հարցն ու մտածում` ինչպէս դա ժողովրդին ներկայացնեն»: