«ԱԼԻՔ» – Իրանի հակօդային պաշտպանութեան ուժերի շտաբի հանրութեան հետ կապերի վարչութիւնը հանդէս է եկել հաղորդոգրութեամբ՝ ներկայացնելով այսօր՝ վաղ առաւօտեան Սիոնիստական ռեժիմի իրագործած յարձակման դէմ ՀՕՊ ուժերի կատարած գործողութիւնները:
«Իրանի ազնիւ ժողովրդին տեղեկացնում ենք, որ չնայած չնայած Իսլամական Հանրապետութեան պաշտօնեաների բոլոր նախազգուշացումներին՝ ուղղւած յանցաւոր եւ անօրինական Սիոնիստական ռեժիմին՝ խուսափելու ցանկացած արկածախնդիր գործողութիւններից, այս կեղծ ռեժիմն այսօր՝ առաւօտեան, լարւածութիւն առաջացնող գործողութեան միջոցով, Թեհանում, Խուզեստանում եւ Իլամում թիրախաւորելէ որոշ ռազմական կենտրոններ: Իրանի հակաօդային պաշտպանութեան համակարգը յաջողութեամբ հաւաստանշել եւ հակազդել է Թեհրան, Խուզեստան եւ Իլամ նահանգների ռազմական կենտրոնների դէմ յարձակմանը: Ոոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցւել, որոնց ծաւալները ուսումնասիրւում են:
Այս առանչութեամբ, ժողովրդին անդորրի եւ համերաշխութեան պահպանման կոչ անելով՝ յորդորում ենք այս միջադէպի հետ կապւած նորութիւններին հետեւել միայն ազգային լրատւամիջոցների միջոցով եւ ուշադրութիւն չդարձնել թշնամու լրատւամիջոցների լուրերին»,- ասւած է ՀՕՊ ուժերի շտաբի հանրութեան հետ կապերի վարչութեան տարածած հաղորդագրութեան մէջ:
Միեւնոյն ժամանակ, ըստ «Թասնիմ» լրատւական գործակալութեան՝ նախնական գնահատականները վկայում են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմի գործողութիւնները թոյլ են եղել:
Ըստ «Թասնիմ»-ի՝ երկրում 20 կէտ թիրախաւորելու մասին սիոնիստական բանակի պնդումներն իրականութեանը չեն համապատասխանում եւ սուտ են: Իրականում թիրախների թիւը շատ աւելի քիչ է եղել այս քանակից: