Տիգրան Աբրահամեան. «Իշխանութեան հաւաստիացումները, թէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կայ, որեւէ երաշխիք չեն ստեղծում խաղաղութեան հաստատման առումով»
Ներկայիս իրողութիւնները, առաւել քան երբեւէ, ապացուցում են, որ երբ որեւէ երկիր միւսի նկատմամբ ագրեսիայի դիմելու նպատակ եւ հնարաւորութիւն ունի ո´չ սահմանադրութեանն է նայում, ո´չ միջազգային իրաւունքին, ո´չ էլ երկկողմ, բազմակողմ միջազգային պայմանագրերին:
Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Ի դէպ, Ադրբեջանի նախագահը, բազմիցս, բաց տեքստով ասել է, որ միջազգային յարաբերութիւններում գերիշխողը ուժն է, այլ ոչ թէ միջազգային իրաւունքը` չթաքցնելով, որ այդ սկզբունքով է շարժւում:
Ինչ փորձել է Բաքուն անել մինչեւ 2018 թւականը` ակտիւ դիւերսիոն պատերազմների, սադրանքների, արկածախնդրութեան միջոցով` բերանին կերել է եւ դառնութիւնը մինչեւ հիմա ադրբեջանական վերնախաւի մօտ հետք է թողել:
Օրինակ` ադրբեջանական մամուլում Սերժ Սարգսեանի մասին բազում քարոզչական յօդւածներն ու յայտարարութիւնները դրա վկայութիւնն են: Կարծես բանակցութիւնները կամ կռիւը նախագահ Սարգսեանի հետ է:
Ինչեւէ, այս համատեքստում, փաշինեանական իշխանութեան հաւաստիացումները, թէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կայ կամ հարցերի հիմնական մասը համաձայնեցւած է, որեւէ երաշխիք չեն ստեղծում խաղաղութեան հաստատման կամ Հայաստանի նկատմամբ սպառնալիքների չեզոքացման առումով»,- գրել է նա: