ՄիջազգայինՔաղաքական
Հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ՊՆ ղեկավարները. քննարկել են համագործակցութեան հարցեր

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Ադանա քաղաքում անցկացւող TEKNOFEST 2024 աւիացիայի, տիեզերագնացութեան եւ տեխնոլոգիաների փառատօնի շրջանակում հանդիպել է Թուրքիայի պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերի հետ: Հաղորդում է Tert.am-ը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակւել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցութեան եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի վերաբերեալ: