ԻրանՔաղաքական

Նոշահրում ԴԱԷՇ-ի երեք ահաբեկիչ է ձերբակալւել

«ԱԼԻՔ» – Մազանդարան նահանգի Նոշահր քաղաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման երեք ահաբեկիչ է ձերբակալւել: Այս մասին ըստ «Թասնիմ»-ի՝ յայտնել է Նոշահր քաղաքի ոստիկանապետ, գնդապետ Ալի Աքբար Դարւիշին:

Ըստ նրա՝ ահաբեկիչները ծրագրել էին ահաբեկչական գործողութիւն իրականացնել քաղաքի զբօսաշրջային բանուկ համալիրներից մէկում:

Ահաբեկիչներին յաջողւել է յայտնաբերել եւ չէզոքացնել ոստիկանութեան համապատասխան վարչութեան աշխատակիցների մասնագիտական գործողութիւնների շնորհիւ:

Related Articles

Back to top button