Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Յաջորդ քաղբանտարկեալը դուք էք՝ նոյնիսկ եթէ դեռ աջակցում էք դէ-ֆակտօ իշխանութեանը»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը գրում է. «Հայաստանի ու Բաքւի բանտերում տասնեակ հայեր՝ ազգային պայքարի տարբեր ճակատներից, ապօրինի ազատազրկւած են, խոշտանգւում են, բռնութեան են ենթարկւում։ Կապ չունի ո՛չ նրանց ունեցած տիտղոսը, ո՛չ փողը, ո՛չ յայտնիութիւնը։

 Միակ բանը, որի համար իրենք բռնութեան են ենթարկւում Ադրբեջանի ու Հայաստանի իշխանութիւններից՝ իրենց անցած ուղին է ու նպատակները, այն է՝ Հայաստանը թոյլ չտալ դարձնել թուրքական նահանգ։ Մեր պարտքն է կանգնել այդ մարդկանց՝ մեր հայրերի ու եղբայրների կողքին՝ անկախ գաղափարական տարաձայնութիւններից։ Ազատութիւն բոլոր քաղբանտարկեալներին՝ Բաքւում գերեվարւած գեներալ Լեւոն Մնացականեանից ու նախագահ Բակօ Սահակեանից մինչեւ Միքայէլ, Բագրատ, Արշակ ու Մկրտիչ Սրբազաններ, «Սրբազան պայքարի» աջակիցներ ու հաղորդավար Վազգէն Սաղաթէլեան։ Իսկ քաղբանտարկեալ Նարեկ Սամսոնեանը արդէն 10 օր է՝ հացադուլ է անում այս բռնութիւնների դէմ հէնց բանտում։ Ես նրանց կողքին եմ, որովհետեւ ի դէմս իրենց բռնանում են նաեւ իմ ազգային իրաւունքների վրայ։ Դուք էլ մի՛ լռէք։ Յաջորդը դուք էք՝ նոյնիսկ եթէ դեռ աջակցում էք դէ-ֆակտօ իշխանութեանը»։ Այս մասին հաղորդում է Yerkir.am-ը:

Related Articles

Back to top button