Հայաստան - ԱրցախՔաղաքական
Տիգրան Աբրահամեան. «Իշխանութիւնը գիտակցում է իր ապօրինութիւնների ողջ էութիւնն ու հետեւանքները, սակայն շարունակում է նոյն գծի մէջ գործել»

«ԱԼԻՔ» – Արդէն 10-րդ օրը հացադուլի մէջ գտնւող Նարեկ Սամսոնեանի առողջական վիճակը կտրուկ սրւել է` նրան տեղափոխել են հիւանդանոց: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Յիշեցնեմ, որ Նարեկը դեռ հացադուլից առաջ լուրջ առողջական խնդիր ունէր, սակայն նրա վիրահատման խնդիրը տարբեր պատճառներով յետաձգւում է:
Նարեկի կալանաւորման եւ նրա դէմ իրականացւող քաղաքական հետապնդումների քաղաքական հիմքի մասին արդէն իսկ ամէն ինչ յստակ է: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:
Իշխանութիւնը գիտակցում է իր ապօրինութիւնների ողջ էութիւնն ու հետեւանքները, սակայն շարունակում է նոյն գծի մէջ գործել:
Առողջութիւն եւ ազատութիւն Նարեկ Սամսոնեանին,
Ազատութիւն բոլոր քաղբանտարկեալներին»:



