ԳաղափարականՀայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամները հանդիպել են Արցախի նախագահի հետ

«ԱԼԻՔ» – Մարտի 10-ին, ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի գլխաւորութեամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչութիւն եւ հանդիպել Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանի հետ:

Հանդիպմանը քննարկւել են բռնի տեղահանւած Արցախի ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարաւոր տարբերակները՝ յատկապէս պատմական հայրենիք վերադարձի ուղղութեամբ կատարւող քայլերը:

Կարեւորւել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիւ ապրելու պայմանների ստեղծումը՝ թէ՛ իրաւական, եւ թէ՛ սոցիալ-հոգեբանական ոլորտներում:

Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտների գոյութեան ու գործունէութեան կարեւորութիւնը՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ վերականգնման գործում:

Related Articles

Back to top button