Հայաստան - Արցախ
Դեսպան Սոբհանին հանդիպել է Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ

«ԱԼԻՔ» – Յունւարի 16-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ:
Ինչպէս յայտնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին տեղեկացրել է Լեւոն Տէր-Պետրոսեանի «Ֆէյսբուք»-եան էջը:
Շուրջ երկու ժամ տեւած զրոյցի ընթացքում հանգամանօրէն քննարկւել են հայ-իրանական բարեկամութեան ամրապնդման, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների խորացման, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան եւ հաղորդակցութեան ճանապարհների անխափան գործունէութեան ապահովման ու զարգացման խնդիրները։