Իրան

ԻՅՊԿ-ն ներկայացրել է Էրբիլի եւ Իդլիբի վրայ հրթիռային յարձակումների մանրամասները

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադէն ներկայացրել է նախօրէին Սիրիայում եւ Իրաքեան Քուրդստանում իրականացւած բազմակողմ հրթիռային գործողութեան մանրամասները:

«Թասնիմ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ գեներալ Հաջիզադէն յայտնել է, որ Խուզեստան նահանգի հարաւային շրջաններից 4 «Խէյբար շեքան» (ամրոցների կործանիչ) հրթիռ է արձակւել սիրիական Իդլիբում թաքֆիրական ահաբեկիչների թիրախների ուղղութեամբ։

Նա նաեւ յայտնել է, որ եւս 4 հրթիռ, որոնք արձակւել են Քերմանշահից, եւ 7 հրթիռ՝ արձակւած Արեւմտեան Ատրպատական նահանգից, հարւածել են Էրբիլում՝ Իրաքեան Քուրդստանի վարչական կենտրոնում գտնւող իսրայէլական բազային։

Նշենք, որ «Խէյբար շեքան» հրթիռն ունակ է բարձր ճշգրտութեամբ խոցել թիրախները 1450 կմ. շառաւիղով։

Related Articles

Back to top button