ԻրանՄիջազգայինՔաղաքական

Telegraph. Իրանի ԶՈՒ-ի զօրութիւնն ստիպեց նահանջել Թրամփին իր ռազմական միջամտութեան կոչերից

«ԱԼԻՔ» – Telegraph օրաթերթն իր վերլուծականում նշել է, որ ԱՄՆ նախագահի կողմից Իրանի նկատմամբ ռազմական միջամտութեան սպառնալիքի յետաձգման հիմնական պատճառը Իրանի պաշտպանական ունակութիւնն է, մասնաւորապէս՝ նրա միջուկային կենտրոններին ու միջոցներին ուղղւած խոշոր ծաւալով յարձակումներից յետոյ:

ԻՍՆԱ-ն վերահրապարակելով բրիտանական թերթի վերլուծականը նշել է, որ Թրամփն անցած շաբաթ Իրանի նկատմամբ ռազմական գործողութիւն իրականացնելու հարցն էր քննարկում: Իսկ մինչ այդ, Իսրայէլի տարբեր շրջաններում համայնքների պատասխանատունները անցել են մաքրման ու պատրաստման աշխատանքների՝ բնակիչների համար նախատեսւած ստորերկրեայ ապաստարանների վերաբացման համար:

Թերթը նշել է նաեւ, որ Թրամփը ռազմական միջամտութիւն իրականացնելու անհրաժեշտութիւն էր յայտարարել, եւ բնական է, եթէ տարածաշրջանը հոգեբանօրէն գտնւում էր նման յարձակումների իրավիճակում:

Սակայն անցած շաբաթւայ վերջում Վաշինգտոնի տոնը զգալիօրէն փոխւեց, եւ Թրամփը առնւազն մինչ այս պահը ցոյց տւեց, որ նման քայլի գնալու անհրաժեշտութիւն չի տեսնում:

Telegraph-ը գրել է, որ Թրամփի որոշման վրայ ազդել է Իրանի հզօրացումը, ինչը ներկայումս ներքին զարգացումների պատճառով գտնւում է լարւած ու պատրաստ վիճակում։

Միեւնոյն ժամանակ Իրանը յայտնել է, որ լիովին պատրաստ է համապատասխան հարւածներ հասցնելուն։ Եւ, որ բարձրացւել են նաեւ միջուկային կենտրոնների պաշտպանւածութիւնը:

Աղբիւրի համաձայն իսրայէլական պաշտօնեաների կողմից Իրանի դէմ յայտարարութիւնները նոյնպէս զգալիօրէն սահմանափակւել են։ «Բիբի»-ն (Իսրայէլի վարչապետ) է իր հիմնական դաշնակցի հետ հանդիպումների ժամանակ պնդում է որ այժմ անհրաժեշտ է, որ նման յարձակում չկատարւի:

Իսրայէլի բանակի ղեկավարները եւս նշել են, որ Իրանի հնարաւոր յարձակումը կանխելու համար բաւարար քանակութեամբ ՀՕՊ չկայ, ինչը յարձակումներին տրւող Իրանի պատասխանի դէպքում լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու այդ երկրին:

Telegraph-ը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական գունդերը, եւ աւիացիայի մեծ մասը տեղակայւած է տարածաշրջանից դուրս: Այսպիսի ցածր ռազմական ներկայութեան պատճառով՝ Վաշինգտոնի յարձակողական հնարաւորութիւնները զգալիօրէն սահմանափակ են:

Թերթը նաեւ նշել է, որ Իրանի բանակի բարձրադիր դիրքը տարածաշրջանում Թեհրանին տւել է աւելի մեծ առաւելութիւն ստիպելու համար՝ ԱՄՆ-ին վերադառնալ դիւանագիտութեան հարթակ: Telegraph-ը նոյն լոյսի տակ է ընկալում Ուիթկոֆի յայտարարութիւնը կապւած դիւանագիտութեամբ է պէտք լուծում տալ տարածաշրջանային խնդիրներին:

Related Articles

Back to top button