Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գէորգ Դանիէլեան. «Արցախի անկախութեան իրաւական հիմքերը դրւել են ոչ թէ այդ բարբարոսութիւններից առաջ, այլ ի պատասխան դրանց»

«ԱԼԻՔ» – ՀՀ արդարադատութեան նախկին նախարար, իրաւագիտութեան դոկտոր Գէորգ Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի անկախութեան իրաւական հիմքերին:

«Արցախի շուրջ հակամարտութիւնը սկիզբ է առել ոչ թէ հայ ազգի նախաձեռնութեամբ, առաւել եւս իբր անհեռանկար ռեւանշիստական նկրտումների, այլ խորհրդային համակարգի հիմքերի կազմաքանդման անկառավարելի իրավիճակից օգտւող ադրբեջանական իշխանութիւնների կազմակերպած ազգամիջեան բարբարոսութիւնների արդիւնքում:

Յանձինս հանրաքւէի, ինչը միանգամայն քաղաքակիրթ գործընթաց է, Արցախի անկախութեան իրաւական հիմքերը դրւել են ոչ թէ այդ բարբարոսութիւններից առաջ, այլ ի պատասխան դրանց: Հայաստանը հարկադրւած է եղել դիմելու ազգային ազատագրական շարժման տրամաբանութեամբ թելադրւած քայլերի: Չի կարելի մոռանալ, որ սումգայիթեան անմարդկային ոճրագործութիւնը, խորհրդային շրջափուլում առաջին դասական ցեղասպանութիւնը տեղի է ունեցել դեռեւս 1988 թ. փետրւարի 27-ից 29-ը:

Յ. Գ. – Հարկ է դադարեցնել սոցիալական ցանցերում իբր թէ հակաարցախեան ատելութեան խօսքի անհարկի տարածումը, դրանք սոսկ նախապէս մշակւած եւ բեմականացւած դրւագներ են եւ համարժէք չեն արտացոլում ընդհանուր մթնոլորտը, ինչի մասին վկայում են նաեւ գիտական հէնքով անաչառ իրականացւած սոցհարցումները: Նոյն կերպ, յարիր չէ տարածել մարդկանց, այդ թւում՝ պաշտօնեաների երեխաների վերաբերեալ բռնութեան կոչերը, դա ընդհանուր ոչինչ չունի մեր ազգային կերպարի հետ, դրանք օտարի խաղեր են …»,- գրել է նա:

Related Articles

Back to top button