ԱՄՆ-ը կարող է խնդրել Թուրքիային Իրանի հետ կոնֆլիկտում չէզոք մնալ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը կարող է խնդրել Թուրքիային չմիջամտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանբ Իրանի հետ կոնֆլիկտի դէպքում եւ չէզոքութիւն պահպանել: Յայտնում է թուրքական Hürriyet-ը՝ յղում անելով աղբիւրներին։
Եթէ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցութիւնները յաջողութեամբ չաւարտւեն, Իրանը կը դառնայ (Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանի եւ (Դոնալդ) Թրամփի հանդիպման օրակարգի կէտերից մէկը: Էրդողանը, իհարկէ, դէմ է Իրանի վրայ Իսրայէլի յարձակմանը: Նա դա վտանգաւոր է համարում տարածաշրջանի համար:
Հրատարակութիւնը նշում է, որ Թրամփը կարող է մայիսին այցելել Թուրքիա՝ իր մերձաւորարեւելեան շրջագայութեան շրջանակներում։ «Հնարաւորութիւն կայ, որ Թրամփը Թուրքիա գայ Սաուդեան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններ այցելելուց յետոյ, եթէ ոչ, ապա նախագահ Էրդողանի այցը Միացեալ Նահանգներ նախատեսւած է յունիսին»,- պարզաբանել է թերթը։