Իրան

Իրանը ոչնչացրել է Պակիստանում «Ջէյշ-օլ-զոլմ» ահաբեկչական խմբաւորման շտաբները

«ԱԼԻՔ» – Իրանը հրթիռային եւ ԱԹՍ-ների հարւածներ է հասցրել Պակիստանում տեղակայւած «Ջէյշ-օլ-զոլմ» ահաբեկչական խմբաւորման կայանատեղերին:

«Թասնիմ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ հարւածների արդիւնքում ոչնչացւել է այդ ահաբեկչական խմբաւորման երկու կարեւոր շտաբ:

Յարձակման թիրախը Պակիստանի Բելուչիստան նահանգի Քուհ Սաբզ կոչւող տարածքն է, որտեղ գտնւում էր «Ջէյշ-օլ-զոլմ» ահաբեկչական խմբաւորման ամենամեծ շտաբներից մէկը։

Related Articles

Back to top button