Արա Պօղոսեան. «Արեւմտեան արտահանւող ժողովրդավարութիւնը ոչ այլ ինչ է, քան երկրների օկուպացման «փափուկ զէնք»»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով յունիսի 12-ի դէպքերի առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեանը.
«Արեւմտեան արտահանւող ժողովրդավարութիւնը ոչ այլ ինչ է, քան երկրների օկուպացման «փափուկ զէնք»: Ասւածի մէջ համոզւելու համար ընդամէնը կարդացէք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան տարածած հաղորդագրութիւնը ներքաղաքական զարգացումների վերաբերեալ։
ԱՄՆ համար անցանկալի իշխանութեան պարագայում վստահ եմ, բոլորովին այլ յայտարարութիւն կը լինէր։
Հետեւաբար, հասկանալով, որ արեւմտեան ժողովրդականութիւնը ընդամէնը արտաքին էքսպանսիայի «փափուկ զէնք» է, մենք անխուսափելիօրէն պէտք է քայլենք դէպի «հայկական ժողովրդավարութեան» կոնցեպտի մշակման եւ կիրառման ճանապարհով, հեռու միջազգային երկակի ստանդարտներից։
Եւ ինչպէս երէկ՝ յունիսի 14-ին Բագրատ Սրբազանն ասաց, մաղթում եմ, որ այդ երկրներն էլ շատ շուտով ունենան Փաշինեանի իշխանութեան նման իշխանութիւն իրենց իսկ երկրներում»,- գրել է նա: