Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մայր Աթոռում տարբերակներ են քննարկել. կողմ են կոշտ պատիժների

Մայր Աթոռը յայտարարել է, որ դեկտեմբերի 10-12-ը Եպիսկոպոսաց ժողով կը կայանայ, որին կը մասնակցեն ոչ միայն հայաստանեան տարածքում ծառայութիւն մատուցող եպիսկոպոսները, այլեւ՝ բոլոր թեմերի: Սակայն դեռ չեն գաղտնազերծում ժողովի օրակարգը` արդեօ՞ք կը դադարեցւի տիրադաւ 10 եպիսկոպոսների պաշտօնավարումը, կը դրւի կոչումներից զրկելու հարցը:

Յիշեցնենք, որ նման յորդորով են հանդէս եկել Միքայէլ եւ Բագրատ արքեպիսկոպոսները։ Մեր տեղեկութիւններով, Փաշինեանի հետ նրանց հանդիպումից յետոյ Մայր Աթոռում պատժի տարբերակներ են քննարկել, բայց վերջնական որոշման չեն հանգել՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Օրինակ, առաջարկել են ոչ թէ կարգալոյծ անել այդ հոգեւորականներին, այլ պաշտօնաթող անել, թեմական առաջնորդութիւնից զրկել, սակայն, հաշւի առնելով Յովհաննավանքի նախադէպը, երբ իրաւապահներով ապահովում են վանքի զաւթումն ու պահպանում կարգալոյծ քահանային, կարծիք է հնչել, որ սրանց դէպքում էլ իշխանութիւնը կը խրախուսի ապօրինութիւնը, եւ կարգալոյծ եպիսկոպոսները դուրս չեն գայ առաջնորդարաններից։

Առաջարկել են Վեհարանի տեսուչին կամ ԵՊՀ աստւածաբանութեան ֆակուլտետի նախկին դեկանին պաշտօնազրկել, սակայն դա էլ կը նշանակի նոյն յանցանքին ընտրովի մօտեցում ցուցաբերել, ուստի որոշել են հարցը թողնել Եպիսկոպոսաց ժողովի քննութեանը։ Բարձրաստիճան հոգեւոր դասը կողմ է կոշտ պատիժներին: Ասում են՝ դանակը ոսկորին է հասել․ իշխանութիւնը խախտել է բոլոր կարմիր գծերը, ներողամտութեան տեղ չի թողել:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button