Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ռուբէն Մելիքեան. «Մարդիկ յոգնել են գերագոյն ստահակի ստերից, մարդիկ յոյս են ուզում»
«ԱԼԻՔ» – Փաստաբան, իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադառնալով «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժմանը գրել է.
«Մարդիկ յոգնել են գերագոյն ստահակի (Փաշինեան) ստերից։ Մարդիկ յոգնել են կաբինետային ոչնչութիւնների՝ ոչինչ չասող բառակոյտերից։ Մարդիկ յոգնել են հայի համազգեստ հագած չհայերից։ Մարդիկ յոգնել են ազգային նւաստացման ամենօրեայ չափաբաժիններից։
Մարդիկ յոգնել են ու զզւել են։ Մարդիկ յոյս են ուզում։
Ընդամէնը պէտք է մարդկանց մօտ ձեւաւորել համոզմունք, որ հէնց սա՛ է իրենց տենչած յոյսը։ Ու դրա թիւ մէկ գրաւականը անկեղծութիւնն է։ Ու դրա թիւ երկու գրաւականը անձնական շահի ստորադասումն է։ Ու դրա թիւ երեք գրաւականը հաստատակամութիւնն է։
Աստւած օգնական»։