Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Իրական Հայաստան կոչւածը դա Աւարտւած Հայաստանի հոմանիշն է՝ անկախ փաթեթաւորումից»

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Քաղաքագէտ

 

«ԱԼԻՔ» – ««Հայաստանն ընդունել է խաղաղութեան պայմանագրի վերջին 2 յօդւածը, տեքստի շուրջ բանակցութիւններն աւարտւած են»:

Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը եւ դրանով դուք աւելի շուտ կը տեսնէք ոմնի ծոծորակը, քան խաղաղութեան պայմանագիր կոչւող ֆարսը:

Ադրբեջանը գրպանը դրեց հետեւեալը՝

Արցախում ցեղասպանութիւն տեղի չի ունեցել,

120.000 հայ չի գաղթել այլ լքել է պատմական ադրբեջանական հողերը, որտեղ ազգային փոքրամասնութիւն էր:

5000 հոգի հայ մարդ ոչ թէ զոհւել է յանուն իր հայրենի հողի համար մղւող պայքարում այլ եղել է զաւթիչ, օկուպանտ եւ անջատողական:

Յաջորդը՝

ԵՄ գնացող երկիրը հանում է ԵՄ դիտորդներին իր երկրից, որոնց ներկայութիւնը հիմնաւորում էր, որպէս խաղաղութեան միակ երաշխիք տարածաշրջանում:

Յաջորդը՝

Հայաստանը հրաժարւում է միջազգային իրաւական ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացւած իրաւական գործընթացներից: Այլ կերպ ասած պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արիւնը, հրաժարւում ադրբեջանական վայրագութիւնների, ցեղասպանութեան, բնաջնջման փաստացի իրաւական պատասխանատւութեան ենթարկելու իրաւայաջորդութիւնից:

Այսքանով ոչինչ չի աւարտւում:

Այս ամէնը զիջելուց եւ հպատակւելուց յետոյ փաստացի Ադրբեջանը պատասխանում է հետեւեալ կերպ:

«Բաքւի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պէտք է փոփոխի իր Սահմանադրութիւնը, որը դեռեւս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

Այս ամէնը զիջողը շատ լաւ գիտի, որ «նւէրը» չի անցել, իր ուրացումը չի բաւարարել եւ արդէն որոշ ժամանակ է զբաղւած է հերթական պահանջի փաթեթաւորմամբ, որի անունն է Իրական Հայաստան: Դա էլ չեն առնելու, դա էլ հաշիւ չի լինելու:

Յ. Գ.- Իրական Հայաստան կոչւածը դա աւարտւած Հայաստանի հոմանիշն է անկախ փաթեթաւորումից»:

Այս մասին հաղորդել է para.tv-ն:

Related Articles

Back to top button