Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանը կեղծում է օկուպացւած Դադիվանքի եւ Գանձասարի շուրջ պատմութիւնը

«ԱԼԻՔ» – Պատմութեան կեղծարար Ռիզւան Հուսէյնովը վերջերս այցելել է օկուպացւած Արցախ եւ տեսանիւթերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի եւ Ամարասի վանական համալիրներում: Հուսէյնովի կողմից հնչեցւել է ադրբեջանական քարոզչական հիմնական թէզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայեացրել դրանք, վերափոխել: Այս թէզն, իհարկէ, նոր չէ եւ հնչեցւում է վերջին չորս տարիներին եւ անընդհատ կրկնւում է ադրբեջանական գրեթէ բոլոր լրատւամիջոցերում: Այս մասին գրել է Monument Watch-ը:

2024 թւականի սեպտեմբերին Հուսէյնովը որպէս թիրախ էր ընտրել Արցախի առաւել յայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստօրէն, մենք տեսնում ենք քարոզչական բնոյթ ունեցող թէզի տեղայնացումը, տեղադրումը բուն յուշարձանի վրայ, որտեղ ամէն մի դետալ դիտարկւում է հէնց այս թէզի շրջանակում:

Պատահական չէ Արցախի երեք առաւել յայտնի ու հռչակաւոր վանքի ընտրութիւնը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը եւ յատկապէս Գանձասարը եւ Ամարասը յայտնւեցին 2023 թւականի սեպտեմբերեան պատերազմից յետոյ, երբ Արցախն ամբողջութեամբ օկուպացւեց եւ վերոյիշեալ Ռիզւան Հուսէյնովը յատուկ անդրադարձ կատարեց այս յուշարձաններին:

 

Related Articles

Back to top button