Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին»

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեան իր ֆէյբուքեան էջում անդրադարձել է Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը՝ գրելով.

«Իհարկէ կը լինեն մարդիկ, հիմնականում կամ նոյնիսկ բացառապէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թշնամիներ, ովքեր կը յայտարարեն. «Իսրայէլը Հայոց Ցեղասպանութիւնն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սէր ձեր սիրուն աչքերի։ Քաղաքականութեան ողջ արւեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թէկուզեւ կարճաժամկէտ) նոյնականացումն ու քո երկարաժամկէտ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առաւել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կայ՝ ապացուցելու համար, որ առկայ է շահերի նոյնացում, եւ որ անհրաժեշտ է որոշակի գործողութիւն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարեւոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թէ արտաքին քաղաքական է։ Կարեւոր է, որ կայ համընթաց ալիք։

Հայաստանի իշխանութիւնների արձագանքը չեմ տեսել։ Կա՞յ։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձեւաւորւող գործընթացների վրայ, հաշւի առնելով Իսրայէլ- Ադրբեջան սէրը եւ Իսրայէլ-Թուրքիա ատելութիւնը։ Ռիսկ կանե՞ն, թէ՞ կը վախենան։ Չէ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին․․․»։

Related Articles

Back to top button