Հայաստան - Արցախ

Տիգրան Քոչարեան. «Վաշինգտոնեան «միջանցքը» միաւորելու է բաժանւած թուրքական աշխարհները»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը բացայայտեց այն, ինչը ստիպում էր անել ՀՀ իշխանութիւններին 2018 թ.-ից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է մեդիափորձագէտ, Alpha News-ի գլխաւոր խմբագիր Տիգրան Քոչարեանը։

«ԱՄՆ-ը բացայայտեց այն, ինչը ստիպում էր անել ՀՀ իշխանութիւններին 2018 թ.-ից։ Յիշում ենք Բոլթոնի այցը այստեղ, որը շատ խիստ պայմաններ դրեց Հայաստանի առջեւ։ Դրանցից մէկը Ռուսաստանի ազդեցութիւնը զրոյացնելն էր այստեղ։ Նիկոլ Փաշինեանը նաեւ ասաց, որ միւս կէտերից մէկը եղել է Իրանի դէմ ճանապարհը փակել։ Հիմնական նպատակն այն է, որ Չինաստանից, Ճապոնիայից մինչեւ Մեծ Բրիտանիա բոլոր ճանապարհները, երթուղիները, գազատարները, նաւթատարները, ջրատարները  վերահսկւեն ԱՄՆ-ի ու ԱՄՆ-ի գործընկերների կողմից։ Նա այս յայտարարութեամբ ասաց, որ մենք աչք փակեցինք Արցախի կորստի վրայ, դելիմիտացիաների վրայ, Ադրբեջանի բոլոր պահանջների վրայ, մեզ պէտք է, որ դուք շատ արագ այդ պայմանագիրը սոտորագրէք»,- նշել է Տիգրան Քոչարեանը։

Նրա խօսքով՝ Օ՝Բրայէնը հաստատեց, որ հէնց ԱՄՆ-ն է պան-օսմանական ծրագրի կնքահայրը։

«Նիկոլ Փաշինեանը ցնցումների մէջ է ընկնում, երբ լսում է, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։ Դա վաշինգտոնեան միջանցք է, ու հէնց Վաշինգտոնն է պահանջում այն ճանապարհը, որ միաւորելու է թուրքական երկու աշխարհները, այս կողմից՝ Թուրքիան, միւս կողմից՝ Ադրբեջանը։ Այլ բան պատկերացնել անհնար է Օ՝Բրայէնի խօսքերից։ Փաստացի, Օ՝Բրայէնը հաստատեց, որ հէնց իրենք են այս պան-օսմանական նոր ծրագրի կնքահայրերը ու նրանք ամէն ձեւ ճնշելու են Նիկոլ Փաշինեանին։ Ինձ թւում է՝ ինքը նոյնիսկ չի էլ դիմադրելու, որ բացւի այս ճանապարհը։ Այս վաշինգտոնեան միջանցքի գաղափարը հաստատւեց Օ՝Բրայէնի շուրթերով»,- եզրափակել է մեդիափորձագէտը։

Related Articles

Back to top button