ԻրանՔաղաքական

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն արձագանքել է գերմանացի պաշտօնեաների լկտի յայտարարութիւններին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային արձագանգել է գերմանացի պաշտօնեաների պրոիսրայէլական եւ հակաիրանական լկտի յայտարարութիւններին:

«Յիշէ՛ք պատմութեան փաստերը. Գերմանիան հրահրեց երկու համաշխարհային պատերազմներ։

Սակայն իրանցիները, մարդկասիրութիւնից դրդւած, ապաստան տւեցին Հիտլերի յարձակումներից փախչող հրեաներին /հարցրէք լեհ/ֆրանսիացի փախստականներից ու փրկւածներին, ովքեր իրանական անձնագրեր էին վերցրել Հիտլերից փախչելու համար:

Նրանք, ովքեր միշտ պատմութեան սխալ կողմում են եղել, լաւ կը լինի, որ հիմա լռեն»,- X-ի իր հարթակում գրել է նա:

Բաղային արձագանգել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի յայտարարութեանը.

«Իսրայէլը թիրախաւորում է խաղաղ միջուկային օբիեկտները, ռմբակոծում է տներ եւ սառնասրտօրէն սպանում իրանցիներին՝ միջազգային իրաւունքի ակնյայտ խախտմամբ։ Այդուհանդերձ Մակրոնը որոշել է խեղաթիւրել Իրանի միջուկային ծրագիրը: Նման մակարդակի երեսպաշտութիւնը զարմանալի է:

Յիշէ՛ք այս անմեղ մարզիկների անունները. Ամիր Ալին՝ պատանի թեքվոնդոյի մարզիկ, Մեհդի Փոլադւանդ՝ ձիարշաւորդ, Նիլուֆար Քալեհւանդ՝ պիլատեսի մարզիչ եւ Փարսա Մանսուր՝ թիավարութեան մարզիկ. նրանք զոհւել են Իսրայէլի ագրեսոր ռեժիմի կողմից իրենց տների վրայ կատարւած յարձակումների ժամանակ։

Բոլոր նրանք, ովքեր աջակցում են այս ռազմական յանցագործութեանը, մեղսակից են։ Այս ռեժիմը եւ նրա կողմնակիցները պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն այս ռազմական յանցագործութիւնների համար»,- X-ի իր հարթակում գրել է նա:

Մէկ այլ թւիթում, Բաղային իր գրառման կից հրապարակել է մի տեսաերիզ, որում ուսուցչուհին ցոյց է տալիս իր փոքրիկ աշակերտների լուսանկարները, որոնք զոհւել են իսրայէլական աւիահարւածների ժամանակ։

«Սա «կանխարգելիչ հարւած» չէ, սա ռազմական յանցագործութիւն է, որը կատարւել է բացայայտ ագրեսիայի միջոցով»,- գրել է նա:

Related Articles

Back to top button