Արթուր Մարտիրոսեան. «Ալիեւը յուսով է Փաշինեանից ստանալ աւելին, քան պատերազմով»
Խաղաղութեան խաչմերուկ կոչւածը ոչ մի բան իրենից չի ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «CMPartners» խորհրդատւական ընկերութեան աւագ խորհրդատու, բանակցութիւնների մասնագէտ Արթուր Մարտիրոսեանը։
«Ալիեւը յուսով է Փաշինեանից ստանալ աւելին, քան պատերազմով։ Մենք նրա ծրագրերին դեռ 90-ականներից ենք ծանօթ։ Երբ իրենք ստեղծեցին «Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրը, դեռ նոյնիսկ մօտ չէին որեւէ տարածք վերցնելուն, բայց արդէն ունէին «Արեւմտեան Ադրբեջան» նախագիծը։ Նա միշտ խօսում է դրա մասին։ Դա միայն տակտիկական քայլ չէ, որ ինչ-որ ուրիշ բաներ ստանայ սեղանին։ Դա իրենց ռազմավարական երկարատեւ ծրագիրն է ու իրենք գնալու են դէպի այդ ծրագիրը իրականացնելուն»,- նկատել է մասնագէտը։
Մեր բանախօսի վստահմամբ՝ հայերն ու թուրքերը չեն կարող միասին ապրել, որքան էլ հակառակն են փորձում պնդել իշխանականները։
«Խաղաղութեան խաչմերուկ կոչւածը ոչ մի բան իրենից չի ներկայացնում։ Մեր բոլոր հարեւան երկրները գտնւում են այլ ճամբարում, իսկ Փաշինեանը փորձում է այդ ճամբարից հեռանայ։ Կամ իրեն ասում են՝ դու մնում ես այս ճամբարում ու մեր թշնամիների հետ չես, կամ գնում ես ուր ուզում ես ու մեզ հետ չես։
Մեր արեւմտամէտ կամ նէոլիբերալ քաղաքական ուժերն ասում են՝ դէ դուք ազգայնական էք, ատում էք թուրքերին, իսկ մենք պէտք է հանդուրժենք, իրենց հետ ապրենք, ոչ մի խնդիր չկայ, որ իրենք գան ու ապրեն այստեղ։ Դա լաւ բանի չի բերի»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսեանը։