«ԱԼԻՔ» – Յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի X-ում անգլերէն օգտահաշիւը հրապարակել է Գերագոյն առաջնորդի ուղերձը Քրիստոսի ծննդեան կապակցութեամբ, որը վերահրապարակւել է նաեւ KHAMENEI.IR լրատւական ցանցի յունւարի 5-ի լրահոսում:
Ուղերձում նշւած է. «Եթէ Յիսուսն այսօր մեր մէջ լինէր, նա նոյնիսկ մի պահ չէր վարանի համաշխարհային ամբարտաւանութեան առաջնորդների դէմ պայքարում եւ չէր հանդուրժի տիրակալների կողմից պատերազմի մղւած միլիարդաւոր մարդկանց սովն ու տեղահանութիւնը»: