ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղերի Քանի. Հորմոզի նեղուցն Իրանի համար վճռորոշ լծակ է

Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի (ՇՕԱՄ) տեղակալ Ալի Բաղերի Քանին յայտարարել է, որ Հորմոզի նեղուցն Իրանի համար վճռորոշ ռազմավարական լծակ է, եւ Թեհրանը այդ հարցում զիջումների չի գնայ, այս մասին է տեղեկացնում TASNIM-ը:

Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին պայմանաւորւածութիւնները խախտելու մէջ, նշելով, որ Վաշինգտոնը չի կատարել նաեւ Իրանի սառեցւած միջոցների ազատման վերաբերեալ իր պարտաւորութիւնները։ Բաղերի Քանին ընդգծել է, որ երկրի ղեկավարութեան ներսում միասնականութիւն կայ, իսկ հակառակ պնդումները «թշնամու քարոզչութիւն» են։

Related Articles

Back to top button