Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տէր Շահէ. «Կարելի է անվերջ խօսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետեւանքներ են ունենալու…»

«ԱԼԻՔ» Տէր Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ դուրս եկած ՀՀ իշխանաւորներին յիշեցնելով բանադրանքի եւ նզովքի անդառնալի հետեւանքների մասին:

Նա մասնաւորապէս գրել է.

«Այն, ինչ հիմա կատարւում է Հայաստանում եւ եկեղեցական կեանքում, պատմական, կանոնական ու դաւանական բոլոր տւեալների համադրութեամբ, կարելի է բնորոշել «նախահերձւածողական պատրաստութիւն» բառով: Հերձւածի դէմ Եկեղեցին միայն մէկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթէ դեռ տաք էք ու չէք հասկանում, թէ դա ինչ ցնցումներով է յղի, ցաւում եմ: Ցաւում եմ, որովհետեւ ազգի ոգին երկատւելու է, հոգեւոր անվտանգութիւնը թուլանալու եւ այդպէս շարունակ: Կարելի է անվերջ խօսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետեւանքներ են ունենալու: Մի քիչ ընթերցէք Հայոց Եկեղեցու պատմութիւնը, եւ կը համոզւէք, որ դեռ շաաաատ մեղմ եմ ասում….

Աղօթում եմ, որ տգէտ չմնաք:

Յ. Գ. – Իսկ սեփական հանգստութիւնն ու տաքուկ անկիւնը, անձնական վրէժխնդրութիւնից հորթային հրճւանքը ամէն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմութիւնն ու Աստւած չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ…»։

Related Articles

Back to top button