ՄիջազգայինՔաղաքական
Պուտինը Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ գրոհն անւանել է զանգւածային սադրանք

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարութեան անդամների հետ խորհրդակցութիւնն սկսել է Կուրսկի մարզում իրավիճակի բնութագրմամբ՝ ընդգծելով, որ Կիեւի վարչակարգը ձեռնարկել է զինւած սադրանք՝ գրոհելով շինութիւնները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Կիեւի վարչակարգը ձեռնարկել է հերթական զանգւածային սադրանքը, առանց խտրականութեան կրակ է բացել տարբեր զինատեսակներից, այդ թւում հրթիռային, քաղաքացիական շէնքերի դէմ»,- այսպիսի գնահատական է տւել Ռուսաստանի նախագահն ու գերագոյն գլխաւոր հրամանատարը։