ՄիջազգայինՔաղաքական

Ուկրաինայի զինւած ուժերի առաջխաղացումը սահմանային շրջաններում դադարեցւել է

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի Զինւած ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը դէպի Ռուսաստան Կուրսկի ուղղութեամբ կասեցւել է։ Այս մասին յայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Սահմանապահ ստորաբաժանումների գործողութիւնների, աւիահարւածների, հրթիռային եւ հրետանային կրակի արդիւնքում կասեցրեցին հակառակորդի առաջխաղացումը դէպի Ռուսաստանի Դաշնութեան տարածք Կուրսկի ուղղութեամբ»,- ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Գերասիմովը:

Ուկրաինացի զինւորականները Կուրսկի մարզի Սուդժանսկի եւ Կորենեւսկի շրջաններում փորձում են սահմանը ճեղքել նախորդ առաւօտից։

Յարձակումը հետ է մղւում ՌԴ զինւորականների եւ սահմանապահների կողմից։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինւած ուժերը կորցրել են մինչեւ 260 զինւոր եւ 50 զրահամեքենայ, այդ թւում՝ 7 տանկ, ութ զրահափոխադրիչ:

Յիշեցնենք, որ օգոստոսի 7-ի վաղ առաւօտեան ուկրաինական ԶՈՒ ստորաբաժանումներն անակնկալ ներխուժել են ՌԴ կուրսկի մարզի Սուջայի շրջան:

Նրանց յաջողւել է գրաւել մի քանի գիւղ. Գորնալ, Գուեւօ, Կուրիլովկա, Լեոնիդովօ եւ Լիւբիմովկա:

Իրավիճակն առաջին գծում շարունակում է մնալ լարւած:

ՌԴ իշխանութիւնները Կուրսկի մարզւմ արտակարգ դրութիւն են մտցրել:

Related Articles

Back to top button