Սպիտակ տունը մեկնաբանել է իրավիճակը Ռուսաստանի Կուրսկի մարզում
«ԱԼԻՔ» – Սպիտակ տան Ազգային անվտանգութեան ներկայացուցիչ Ջան Քիրբին օգոստոսի 7-ին լրագրողների հետ զրոյցում մեկնաբանել է իրավիճակը Ռուսաստանի Կուրսկի մարզում։
«Ես ուկրաինացիներին այսպէս թէ այնպէս թոյլ կը տամ խօսելու իրենց գործողութիւնների մասին։ Դա աւելի տեղին կը լինի: Ուստի խորհուրդ կը տամ կապ հաստատել Ուկրաինայի զինւած ուժերի հետ՝ խօսելու համար՝ ինչ են իրենք անում։ Մենք, իհարկէ, յատուկ ուշադրութիւն ենք դարձնելու, որպէսզի նրանք ունենան այն ամէնը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանութեան համար։
Եւ ես պարզապէս կը ցանկանայի յաւելել, որ Ռուսաստանի ներսում հարւածներ կամ յարձակումներ թոյլ տալու կամ խրախուսելու հետառնչութեամբ մեր քաղաքականութեան մէջ ոչինչ չի փոխւել, իհարկէ, այն բանից դուրս, ինչ մենք նախկինում թոյլ ենք տւել նրանց անել ԱՄՆ-ի կողմից մատակարարւած զէնքով, ըստ այդմ՝ սահմանից այն կողմ թիրախաւորել անմիջական սպառնալիքները: Վերջինը, որ կը ցանկանայի աւելացնել, այն է, որ մենք, ինչպէս եւ դուք ակնկալում էիք, ձեռք ենք մեկնում մեր ուկրաինացի գործընկերներին՝ մի փոքր աւելի լաւ ըմբռնման հասնելու համար»,- շեշտել է Քիրբին: