Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայութիւնը թեւակոխել է նոր փուլ

ԱՄՆ-ի CENTCOM-ը հաստատել է Իրանի դէմ նոր օդային հարւածների իրականացումը։
Իրանի ԶՈՒ-ն եւ ԻՅՊԿ-ն յայտարարել են Քուվէյթում, Բահրէյնում եւ այլ վայրերում ամերիկեան ռազմակայանների ու ռազմական ենթակառուցւածքների դէմ նոր հրթիռային եւ անօդաչու գործողութիւնների մասին։
ԻՅՊԿ-ն հաղորդել է, որ Հորմոզի նեղուցի հարաւային հատւածով անցնել փորձած երկու նաւթատար նաւեր պայթել եւ հրդեհւել են, իսկ անձնակազմերի տարհանումը շարունակւում է։
Բրիտանական ծովային առեւտրի կառոյցը եւս տեղեկացրել է Օմանի մերձակայքում ծովային միջադէպի եւ նաւթատար նաւի վնասւելու մասին։
Պենտագոնը ընդունել է, որ յուլիսի 7-ից ի վեր շուրջ 100 ամերիկացի զինծառայող տարբեր աստիճանի վիրաւորումներ է ստացել։
Իրանի հարաւային մի շարք քաղաքներում, այդ թւում՝ Բանդար Աբբասում, Բանդար Լենգէում, Չաբահարում եւ Քոնարաքում, շարունակւել են պայթիւնների եւ հակաօդային պաշտպանութեան աշխատանքի մասին հաղորդումները։
Միաժամանակ, Յորդանանի Աղաբէ նաւահանգստում եւս գրանցւել են հզօր պայթիւններ, իսկ Իսրայէլի հարաւում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։



