ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ Դարխովինի ատոմակայանի վրայ յարձակման կապակցութեամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանին, Դարխովինի կառուցւող ատոմակայանի վրայ ԱՄՆ-ի յարձակման առնչութեամբ, նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդին՝ պահանջելով բացայայտօրէն դատապարտել այդ գործողութիւնը, տեղեկացրել է Tasnim-ը:
Իրանը շեշտել է, որ Դարխովինի ատոմակայանը խաղաղ նպատակներով օգտագործւող եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) երաշխիքների ներքոյ գտնւող միջուկային օբիեկտ է, իսկ դրա թիրախաւորումը հակասում է միջազգային իրաւունքին, ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ ԱԷՄԳ-ի սկզբունքներին։
Թեհրանը նաեւ կոչ է արել Անվտանգութեան խորհրդին պատասխանատւութեան ենթարկել ԱՄՆ-ին եւ պահանջել դադարեցնել Իրանի, այդ թւում՝ նրա խաղաղ միջուկային ենթակառուցւածքների դէմ բոլոր յարձակումները։



