ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահի հանդիպումը՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամաւոր Միշէլ Դը Մեգդի հետ

Յուլիսի 15-ին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի որդու՝ Արմէն Իշխանեանի, ինչպէս նաեւ Եւրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան, Հայ իրաւական կենտրոնի (ALC) գործադիր տնօրէն եւ Միջազգային համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ հանդիպում ունեցան Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամաւոր Միշէլ Դը Մեգդի հետ։
Պատգամաւոր Դը Մեգդը իր խորհրդարանական գործունէութեան ընթացքում նախաձեռնած եւ աջակցած բազմաթիւ բանաձեւերով հետեւողականօրէն հանդէս է եկել հայ գերիների ազատ արձակման օգտին, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ նպաստել Հայաստանի ու Բելգիայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկւել են հայ գերիների վերաբերեալ վերջին իրաւական զարգացումները, ինչպէս նաեւ Եւրոպայում Ադրբեջանի նկատմամբ դիւանագիտական ճնշումն ուժեղացնելու ուղղութեամբ հետագայ քայլերը։ Պարոն Դը Մեգդը վերահաստատել է իր աջակցութիւնը՝ հաւաստիացնելով, որ շարունակելու է պայքարել հայ գերիների անյապաղ ազատ արձակման համար եւ այս հարցը պահել Բելգիայի Դաշնային խորհրդարանի օրակարգում։



