Գլոբալիստական քաղաքականութիւնը եւ ազգային շահի առաջնահերթութիւնը

Եւրոպայում տասնամեակներ շարունակ գերիշխած գլոբալիստական քաղաքականութիւնն այսօր բախւում է հանրային դժգոհութեան։
Թանկացումները, ուսման ճգնաժամն ու սոցիալական անապահովութիւնը խորացնում են անվստահութիւնը կառավարող վերնախաւի հանդէպ, քաղաքական դաշտում ուժեղացնելով ազգային շահն առաջնահերթ համարող ուժերին։
Արդեօք այս տեղաշարժը կը հասնի՞ նաեւ Եւրոպային մերձենալ ձգտող երկրներին։
Հայաստանի պարագայում հարցն անհամեմատ աւելի սուր է։ Երկիրը շրջապատւած է թշնամական հարեւաններով, որոնցից մէկը հայ ժողովրդի դէմ ցեղասպանութիւն է իրականացրել, իսկ միւսը՝ Արցախում էթնիկ զտում՝ հայ բնակչութեանը հայրենազրկելով։
Այստեղ արդէն ազգային շահի առաջնահերթութիւնը քաղաքական «նորաձեւութիւն» չէ։
Եւրոպական կողմնորոշումը կարող է ընտրութիւն լինել, բայց ազգային անվտանգութիւնը՝ ո՛չ։ Սա ոչ թէ գաղափարական բանավէճ է, այլ գոյատեւման խնդիր։



