
Իրանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդօլահին պասիւ պաշտպանութեան (passive defence-խոցելիութիւնը նւազեցնող եւ արտաքին սպառնալիքներին դիմակայութիւնը մեծացնող միջոցառումներ) շաբաթւայ առիթով հրապարակած ուղերձում յայտարարել է, որ Իրանի դէմ վերջին պատերազմների դասերը ցոյց են տւել զինւած ուժերում պասիւ պաշտպանութեան պահանջների կիրառումը կենսական անհրաժեշտութիւն է։ Նրա խօսքով այդ պահանջները պէտք է ներդրւեն բոլոր մակարդակներում, համապատասխանեցւեն թշնամու սպառնալիքներին, հիմնւած լինելով նոր ու գիտական մեթոդների վրայ։
Աբդօլահին պասիւ պաշտպանութիւնը բնութագրել է որպէս կանխարգելման, զգօնութեան եւ կայուն անձեռնմխելիութեան արւեստ։ Նրա գնահատմամբ այն առանձնայատուկ դեր ունի մարդկային ուժի ու կենսական ենթակառուցւածքների պահպանման, կիբերանվտանգութեան եւ պատերազմի ու ճգնաժամի պայմաններում առաջադրանքների շարունակականութեան համար։



