
Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ-ՍԵՓԱՀ) ռազմածովային ուժերի կիրակի երեկոյեան (նոյեմբերի 1-ին) յայտարարութեան համաձայն, Հորմոզի նեղուցում երկու նաւթատար նաւ պայթել է ծովային ականերին դիպչելուց յետոյ։ ԻՅՊԿ-ի պնդմամբ նաւերն անցում էին կատարում «չարտօնւած երթուղով»։
Նաւերից մէկը եղել է գերնաւթատար: Աղբիւրի համաձայն ուժեղ պայթիւնից յետոյ հեռւից նկատելի է նաւից բարձրացող ծուխը: Ասւել է նաեւ, որ նաւերն անջատած են եղել նաւագնացութեան եւ նոյնականացման համակարգերը, փորձելով աննկատ անցնել ԱՄՆ-ի զինւած ուժերի աջակցութեամբ։ Նաւերի անունները, դրօշները եւ հնարաւոր զոհերի ու վիրաւորների մասին տւեալներ չեն հրապարակւել։



